Դեկտեմբերից ձեթի գինը նորից կբարձրանա

Դեկտեմբերից ձեթի գինը նորից կբարձրանա

Դեկտեմբերից Վրաստանում արևածաղկի ձեթի գնի զգալի աճ է կանխատեսվում։ Ձեթի թանկացման պատճառ է նշվում Ռուսաստանի Դաշնության որոշումը, ըստ որի դեկտեմբերի 1֊ից արևածաղկի ձեթի արտահանման հարկը կբարձրանա մինչև 276,7 դոլար։ 

Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին երկիրը 25,257,6 տոննա ձեթ գնելու համար ծախսվել է 25,9 մլն դոլար, ինչը 42,9% — ով ավելի է նախորդ տարվա համեմատ, մինչդեռ գնված ձեթի ծավալը նվազել է 14,9%֊ով։

Նշենք, որ Վրաստան ներկրվող ձեթի 90%֊ը գալիս է Ռուսաստանից։ 

Մասնագետները լուծումը տեսնում են տեղական արտադրության մեջ։ Ռուսաստանը 2021 թվականի սեպտեմբերի 1֊ից  արտահանման տուրք է սահմանել, որը վավեր կլինի մինչև 2022 թվականի օգոստոսի 31֊ը։ 

Ագրոէքսպորտ կենտրոնի տվյալներով՝ 10 ամսում Ռուսաստանն արտահանել է 5,4 մլրդ դոլարի ձեթ և ճարպ, ինչը 47% — ով ավելի է քան անցյալ տարի։

Ընթացիկ տարվա ընթացքում Վրաստանում ձեթի գինը աճել է 70%֊ով։ aliq.ge