Վրաստանում հեպատիտ C-ն արմատախիլ կարվի 4 տարում. Կվիրիկաշվիլի

Վրաստանում հեպատիտ C-ն արմատախիլ կարվի 4 տարում. Կվիրիկաշվիլի

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունն այսօր պետք է հաստատի «2016-2020 թթ. Վրաստանում հեպատիտ C-ի ազգային ռազմավարությունը»: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ընդգծելով, որ հպարտ է, որ նախկինում հաջողվել է փրկել հազարավոր մարդկանց կյանքեր:

«Մենք հազարավոր մարդկանց փրկեցինք աղքատությունից: Մենք ծրագրում ենք այս քառամյա ցիկլի ավարտին հետազոտել վարակվածների 90 տոկոսին և բուժել հիվանդների 95 տոկոսին:

Դա շատ կարևոր առաջադրանք է: Պետությունը ծրագրի շրջանակներում կստանա 15 միլիարդ դոլարի դեղորայք: Այդ պատճառով էլ այդ ծրագիրը շատ կարևոր է: Փաստացիորեն, 4 տարում Վրաստանում արմատախիլ կարվի այդ հիվանդությունը»,- ասել է նա:



Opinion, pooling and voting