2022 թվականին կրթության և գիտության ֆինանսավորման համար հատկացվել է 2 միլիարդ 91 միլիոն լարի,- ասել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հաջորդ տարվա բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը ներկայացնելիս։
Նրա խոսքով, քաղաքապետարանների ֆինանսավորմամբ նախադպրոցական կրթության վրա կծախսվի ավելի քան 380 մլն լարի, որի շրջանակներում մանկապարտեզի անձնակազմի աշխատավարձը կավելացվի 100 լարիով։
«Հանրակրթության ֆինանսավորումը կազմում է 360 միլիոն լարի։ Հատկացված գումարը ներառում է՝ հանրակրթական դպրոցների կարգավիճակ ունեցող ուսուցիչների հավելավճարի ավելացում 100 լարիով, հանրակրթական դպրոցի վարչական անձնակազմի աշխատավարձերի բարձրացում 10 տոկոսով, դպրոցների մանդատուրների աշխատավարձերի բարձրացում 100 լարիով, դպրոցների կառուցում-վերականգնում և վերազինում – 160,8 մլն լարի, մասնագիտական կրթության ֆինանսավորման համար հատկացվել է 119 մլն լարի, այդ թվում՝ ավելի քան 46 մլն լարի՝ մասնագիտական քոլեջների կառուցման և վերականգնման համար, բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորումը կազմում է 232 մլն լարի»,- ասել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։1tv.ge