2022թ. հունվարի 1-ից կենսաթոշակները կավելանան

2022թ. հունվարի 1-ից կենսաթոշակները կավելանան

2022 թվականի հունվարի 1-ից Վրաստանում կբարձրանան տարիքային կենսաթոշակառուների կենսաթոշակները, այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։

Կենսաթոշակների ինդեքսավորման կանոնն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից, և այժմ վճարումները տարեկան կտրվածքով կավելանան՝ կախված տնտեսական գործոններից։
Նախարարի խոսքով՝ մինչև 70 տարեկան թոշակառուների համար կենսաթոշակը կաճի՝ հաշվի առնելով գնաճը, իսկ 70-ից բարձր կենսաթոշակառուների համար՝ գնաճը և տնտեսական աճի 80 տոկոսը։

Այսպիսով, հունվարի 1-ից մինչև 70 տարեկան կենսաթոշակառուները կստանան 20 լարիով ավելի կենսաթոշակ՝ 260 լարիի չափով, իսկ 70 տարեկանից բարձր՝ 25 լարիով ավելի՝ 300 լարի։
Վրաստանի 2022 թվականի պետական ​​բյուջեում կենսաթոշակների վրա նախատեսվում է ծախսել 2,9 մլրդ լարի։

Այսօր Վրաստանում ծերության կենսաթոշակ են տրամադրում 60 տարեկանից բարձր կանանց և 65 տարեկանից բարձր տղամարդկանց։ Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, Վրաստանում կենսաթոշակ է ստանում մոտ 794,4 հազար մարդ, որից 417,4 հազարը՝ 70 տարեկանից բարձր։