Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար միգրանտները մտացածին ամուսնություններ են կնքում կամ ռուս կանանց հետ համատեղ երեխաների ծննդյան վկայականներ են գնում։ Սև շուկայում Ռուսաստանի քաղաքացիության արժեքը Gazeta.Ru-ին հայտնել է Մոսկվայի անօրինական միգրացիայի վերահսկման տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Դիագիլևը։
Մասնագետն ասել է, որ Ռուսաստանի քաղաքացիությունը միգրանտների համար արժե 5-ից 50 հազար ռուբլի։ Արժեքը կախված է այն տարածաշրջանից, որտեղ գնվում են ֆիկտիվ փաստաթղթերը: Օրինակ, Մոսկվայում նման փաստաթղթերն ավելի թանկ են, քան Նիժնի Նովգորոդի մարզում։
Ռուսական օրենսդրության համաձայն, օտարերկրացիների համար քաղաքացիությունը ամուսնանալուց հետո ձևակերպվում է պարզեցված սխեմայի համաձայն, ամուսինն ու կինը պետք է 3 տարվա ամուսնացած լինեն, իսկ եթե այդ ընթացքում երեխաներ ծնվեն, ժամկետն էլ ավելի կկրճատվի:
Դիագիլևը նշել է, որ ավելի հաճախ պետական մարմինների աշխատակիցները դավադրության մեջ են մտնում փաստաթղթեր վաճառող խարդախների հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԳՆ-ն օրինագիծ է մշակել, ըստ որի՝ Ռուսաստանի տարածք մուտք գործող միգրանտներին մատնահետք կվերցնեն։ Նրանք ցանկանում են նման միջոցներ ձեռնարկել նրանց նկատմամբ, ովքեր նախատեսում են ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն կամ մնալ երկրում ավելի քան 90 օր։