Սրտաբանը անվանել է սրտի համար օգտակար մթերքները

Սրտաբանը անվանել է սրտի համար օգտակար մթերքները

Սրտաբան Վիկտորիա Ստարոսվեցկայան խոսել է այն մթերքների մասին, որոնք անհրաժեշտ են սրտանոթային համակարգի ամրապնդման համար։

Ըստ մասնագետի՝ դրանք ներառում են ձուկ, ավոկադո, ընկույզ և տերևավոր բանջարեղեն։ Մի խոսքով, այն ամենը, ինչ պարունակում է ճարպեր, այն էլ՝ մեծ քանակությամբ։

«Սննդակարգում ճարպաթթուների պակասը աթերոսկլերոզի զարգացման և «վատ» խոլեստերինի ավելացման հիմնական գործոններից մեկն է։ Խնդրից խուսափելու համար հարկավոր է ձուկ ուտել՝ սարդինա, թունա, սկումբրիա և իշխան»,- ասել է սրտաբանը։

Բացի այդ, օպտիմալ է դիետայի մեջ ավելացնել ավոկադոն, քանի որ այս միրգը պարունակում է շատ առողջ ճարպեր և հարուստ է կալիումով, որը սրտի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ ամենակարևոր միկրոէլեմենտներից է:

Նաև ընկույզը սրտանոթային համակարգի առողջարար մթերքներից է։ Փորձագետը նշել է, որ դրանք հարուստ են պոլիչհագեցած ճարպերով։

«Դրանցով հատկապես հարուստ են նուշը, ընկույզը և սոճու ընկույզը », -ասել է Ստարոսվեցկայան:

Ի թիվս այլ բաների, պոլիչհագեցած ճարպաթթուներ, A և E վիտամիններ և հակաօքսիդանտներ պարունակող բուսական յուղերը նույնպես դրական ազդեցություն են ունենում սրտանոթային համակարգի վրա։

«Շատ օգտակար են ձիթապտղի, քնջութի, կտավատի և դդմի յուղերը։ Ձեզ երախտապարտ կլինեն ոչ միայն սիրտը, այլև ամենամեծ օրգանը՝ մաշկը»,- ​​շեշտել է նա։

Բժիշկը նշել է, որ կարևոր է ամեն օր տերևավոր բանջարեղեն ուտելը՝ բրոկկոլի, ռուկոլա և սպանախ։

«Դրանք բոլորն էլ պարունակում են մեծ քանակությամբ հանքանյութեր, ինչպիսիք են կալիումը, մագնեզիումը, երկաթը, կալցիումը, K, C, E վիտամինները, B խմբի վիտամինները, բետա-կարոտինը, օմեգա-3 ճարպաթթուները: Այս տարրերը նորմալացնում են արյան մակարդումը, պաշտպանում են արյունատար անոթները և բարելավում են դրանք ծածկող բջիջների աշխատանքը: Նաև կանաչ բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, որն անհրաժեշտ է մարսողական համակարգի բնականոն աշխատանքի համար»,- պարզաբանել է սրտաբանը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 13-ին, Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները հետազոտություններ կատարելուց հետո եզրակացրել էին, որ թեյն իջեցնում է արյան ճնշումը։ Մասնագետները փաստել են, որ թեյը մեծ ազդեցություն ունի սիստոլիկ և դիաստոլիկ ճնշման կայունացման վրա։