Լիտվան որոշել է Վրաստանին նվիրաբերել Pfizer պատվաստանյութ

Լիտվան որոշել է Վրաստանին նվիրաբերել Pfizer պատվաստանյութ

Լիտվայի կառավարությունը որոշել է Վրաստանին նվիրաբերել Pfizer-Biontec կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 310 դեղաչափ։ Այդ մասին տեղեկացնում է Լիտվայի դեսպանությունը։

«Լիտվան շարունակում է աջակցել գործընկեր երկրներին Covid-19 համաճարակի դեմ պայքարում, որի շրջանակներում հուլիսին Վրաստան է առաքվել Astrazeneca-ի 15 000 պատվաստանյութ»,- ասվում է հաղորդագրությունում։

Լիտվան մոտ կես միլիոն՝ 455 900 դեղաչափ Astrazeneca պատվաստանյութ է նվիրաբերել Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային, Հայաստանին և Թայվանին։ Եվս 60 հազար պատվաստանյութ է նվիրաբերվել Տաջիկստանին։

Մինչ օրս Վրաստանում չափահաս բնակչության 34%-ն ավարտել է պատվաստումների ամբողջական կուրսը, ինչը ցածր ցուցանիշ է։

Իշխանությունները հույս ունեն խթանել կենսաթոշակառուների պատվաստումը` մինչև հունվարի 1-ը պատվաստված բոլոր 60-ն անց քաղաքացիներին 200 լարի դրամական վճար նշանակելով։

Նոյեմբերի 9-ից Վրաստանը թույլատրել է նաև 12 տարեկանից բարձր դեռահասների համար պատվաստվել կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութով։

2022 թվականին Վրաստանի իշխանությունները պատրաստվում են 500 միլիոն լարի ծախսել կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար։