Օրենքի և կարգուկանոնի համաշխարհային ինդեքսում Վրաստանը լավագույն քսանյակում է

Օրենքի և կարգուկանոնի համաշխարհային ինդեքսում Վրաստանը լավագույն քսանյակում է

Ամերիկյան Gallup կազմակերպությունը, Գլոբալ հարցումների վերլուծական կենտրոնը, հրապարակել է 2021 թվականի օրենքի և կարգուկանոնի ինդեքսը։ Ինդեքսի համաձայն, Վրաստանը 100 միավորանոց վարկանիշային համակարգով հավաքել է 88 միավոր և Գերմանիայի, Շվեդիայի և Մալթայի հետ միասին զբաղեցրել է 17-րդ տեղը աշխարհի լավագույն 20-յակում։ Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայության տարածած տեղեկատվության մեջ։

«Ցուցանիշը հիմնված է գլոբալ հարցման վրա, որը գնահատում է մարդկանց անձնական անվտանգությունը և հանցագործության և իրավապահ մարմինների հետ կապված սեփական փորձը:
Հարցման մասնակիցները պատասխանել են ոստիկանության նկատմամբ վստահության, գիշերվա անվտանգության, գողության, հարձակման կամ կողոպուտի մասին հարցերին, որոնց հանդիպել են վերջին մեկ տարում:

2021 թվականի Համաշխարհային օրենքի և կարգուկանոնի զեկույցը ներկայացնում է Gallup-ի վերջին հետազոտության արդյունքները, որը հիմնված է ավելի քան 120 000 չափահաս քաղաքացիների հետ հարցազրույցների վրա։ Հարցումն անցկացվել է 115 երկրներում և տարածաշրջաններում։ Հետազոտությունը պարունակում է նաև 51 երկրներում իրականացված դաշտային աշխատանքների տվյալները:

Gallup-ը մինչև 30 միջազգայնորեն ճանաչված կազմակերպություններից մեկն է, որը հիմնված է Համաշխարհային բանկի գլոբալ կառավարման ցուցանիշների վրա: 2021 թվականի հոկտեմբերին հրապարակած, Համաշխարհային բանկի Global կառավարման ինդիկատորի զեկույցի շրջանակներում, Gallup-ը Վրաստանը դասել է Եվրոպայի լավագույն 15 երկրների շարքում՝ կոռուպցիայից զերծ մնալու առումով»,- նշված է ՆԳ նախարարության մամուլի ծառայության տարածած տեղեկատվության մեջ։