200 լարի միանվագ հավելավճարը կստանան ավտոմատ կերպով

200 լարի միանվագ հավելավճարը  կստանան  ավտոմատ կերպով

Վրաստանի կառավարությունը տարածում է հայտարարություն.

Վրաստանի 60 և բարձր տարիքի քաղաքացին, ով մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը կպատվաստվի կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին չափաբաժնով, ավտոմատ կերպով կստանա 200 լարիի միանվագ հավելավճար։

Պատվաստված անձանց մասին տեղեկատվությունը Սոցիալական ծառայության գործակալությանը տրամադրվում է ամիսը երկու անգամ (ամեն ամսվա 1-ին և 15-ին) և տեղեկատվությունը ստանալուց հետո հաջորդ 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է գումարի փոխանցումը քաղաքացուն։

Միանվագ գումարը անձի հաշվին կփոխանցվի Լիբերթի Բանկի հետ կնքված պայմանագրի շրջանակներում։

Ինչ վերաբերում է 60-ից 65 տարեկան և կենսաթոշակային տարիքին չհամապատասխանող քաղաքացիներին, ապա սոցիալական ծառայության գործակալությունը հաշիվները կբացի Լիբերթի Բանկի հետ կնքված պայմանագրի շրջանակներում։

2021 թվականի դեկտեմբերի վերջին պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացած քաղաքացիները, միանվագ գումարը կստանան 2022 թվականին։