
Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում այրվել է բնակիչ Անդրանիկ Մնոյանին պատկանող խոտի դեզը։
Ծուխը նկատել են հարևանները։ Իսկ թե որն է եղել հրդեհի պատճառը առայժմ անհայտ է։
Դեպքի վայր են ժամանել Նինոծմինդայի հրշեջ ծառայությունը և ոստիկանության աշխատակիցները։