Քութաիսիից կիրականացվի արտոնյալ գներով 7 նոր չվերթ դեպի Եվրոպա. Կվիրիկաշվիլի

Քութաիսիից կիրականացվի արտոնյալ գներով 7 նոր չվերթ դեպի Եվրոպա. Կվիրիկաշվիլի

News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քութայիսի միջազգային օդանավակայանից սեպտեմբերի 23-ից կիրականացվի 7 հավելյալ չվերթ դեպի Եվրոպա: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքով՝ Քութայիսի օդանավակայանում կառուցվելու է հավելյալ ենթակառուցվածք՝ սպասարկելու համար աճող ուղևորահոսքը. «Մենք Քութայիսից ունենք չորս ուղղություն դեպի Եվրոպա, իսկ եթե հաշվի առնենք 7 հավելյալ ուղղությունը, ապա կստացվի 11 ուղղություն, ինչը փաստացիորեն հնարավորություն է տալիս Եվրոպա թռչել արտոնյալ գնով»:

Կվիրիկաշվիլին հույս է հայտնել, որ ընթացիկ տարում Վրաստանը կկարողանա ստանալ Եվրոպայի հետ ոչ վիզային հաղորդակցության մասին վերջնական որոշում:

Քութայիսի օդանավակայանն այս տարվա առաջին կիսամյակին սպասարկել է ավելի քան 95.400 ուղևորի, ինչը 21 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:



Opinion, pooling and voting