Հեռավար ուսուցման մասին որոշ ժամանակ առաջ նույնիսկ անհնար էր պատկերացնել, ուր մնաց թե դա գործարկել պրակտիկայում։ Սակայն կորոնավիրուսը մեծ հնարավորություն տվեց դրա լայնածավալ գործարկմանը։
Համալսարանները դպրոցները և այլ շատ ոլորտներ սկսեցին կիրառել ու հարմարվել հեռավար դասընթացներին։ Սկզբնական հատվածում շատերի համար դժվար էր։ Շատ ծնողներ և ուսուցիչներ չէին տիրապետում համակարգչին և ծրագրերին։ Բայց ահա այսօր, շատերի համար հեռավար դասընթացները դարձել են խաղ ու պար՝ ըստ բնակիչների։
Հարկ է նշել, որ հենց այդ խաղն ու պարն էլ ըստ որոշ բնակիչների սնուցում են կրթության որակազրկումը։ Շատերը գտնում են, որ հեռավար դասընթացները ինչպես ունեն իրենց բացասական այնպես էլ դրական կողմերը։
NOR ռադիոկայանի հետ զրույցում Թբիլիսիում սովորող ուսանողուհիներից մեկը նշեց, որ պետք չէ անընդհատ վատաբանել հեռավար դասընթացներին, քանի որ այն ունի իր դրական կողմերը ևս, հատկապես ուսանողների համար գումար խնայելու առումով։
Ինչ վերաբերվում է հեռավար դասընթացների արդյունավետությանը մեկ այլ ուսանողուհի նշեց, որ այն կախաված է ուսանողից, եթե ուսանողը ցանականում է սովորել, ապա նրան չի խանգարի հեռավար դասընթացը։
Ավելացնենք, որ հեռավար դասընթացները նպաստում և օգնում են նաև առողջապահական ոլորտին՝ սահմանափակելով վիրուսի մասշտաբային տարածմանը։
Մանրամասները՝ աուդիոնյութում.