Նինոծմինդայի բնակիչները պատվաստվե՞լ են, թե՞ ոչ . հարցում

Նինոծմինդայի բնակիչները պատվաստվե՞լ են, թե՞ ոչ . հարցում

Այսօր՝ նոյեմբերի 19 -ին, Նինոծմինդա քաղաքում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում հետեւյալ հարցերի շուրջ՝ Նինոծմինդայի բնակիչները պատվաստվե՞լ են, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ինչու չեն պատվաստվում եւ եթե պատվաստվեին որ պատվաստանյութը կնախընտրեին:

Բնակիչներից մեկի խոսքով՝ դեռ չեն պատվասվել բայց պատրաստվում են, որովհետեւ պետք է պատվաստվեն աշխատանքից չազատվելու համար:

Բնակիչներից մի քանիսն էլ նշեցին, որ դեռեւս այդ ուղությամբ չեն մտածել ու որոշել, բայց եթե բոլորը պատվաստվեն ապա իրենք նույնպես կպատվաստվեն:

Ուսանողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Ճիշտն ասաց մտադրված չեմ պատվաստվելու, քանի որ իմացել եմ տարիներ հետո կարող է վատ ազդեցություն թողնել առողջության վրա: Բայց եթե ժամանակի ընթացքում պարտադիր դառնա, ապա ուզած թե չուզած պետք է պատվաստվենք քանի որ համարվում ենք համալսարանի ուսանող»:

Բնակիչ Ազգանուշ Բաբայանի խոսքով՝ ինքը պատվասվել է սինոֆարմ պատվաստանյութով: Վակցինան ինչ էլ ուզում է լինի որոշ չափով իր դրական ազդեցությունը կունենա եւ հիվանդության դեպքում մարդը ավելի հեշտ կտանի:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի բնակիչները պատվաստվել են թե ոչ . հարցում