Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի արտահանման խոշորագույն գործընկերներն են.
Երեք երկրների դեպքում էլ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ, այս տարի արտահանումից ստացված գումարներն աճել են։
Չինաստանի դեպքում արտահանումն աճել է 24%-ով, Ռուսաստանի դեպքում՝ 37,2%-ով, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 21,6%-ով։
Ըստ Geostat-ի՝ 2021 թվականին Չինաստանի մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմել է 15,3%, Ռուսաստանինը՝ 14,2%, իսկ Ադրբեջանինը՝ 13,1%։
Վրաստանից Չինաստան հիմնականում արտահանվում է պղնձի հանքաքար և խտանյութ։ 2021 թվականի հունվար-հոկտեմբերին Չինաստան է արտահանվել 426,3 մլն դոլարի հումք։
Վրացական արտահանման մեջ առաջին տեղն են զբաղեցնում պղնձի հանքաքարերն ու խտանյութերը։ Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունից արտահանվել է 665,6 մլն դոլարի հումք։
Geostat-ի տվյալներով՝ Վրաստանից Չինաստան են արտահանվում թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանյութեր, բժշկության կամ անասնաբուժության մեջ օգտագործելու գործիքներ և սարքավորումներ, բնական խաղողի գինիներ, չմշակված ալյումին և այլ ապրանքներ:
2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանը բացասական առևտրային հաշվեկշիռ ունի 87 երկրների հետ և դրական առևտրային հաշվեկշիռ՝ 55 երկրների հետ։
Երկրի բացասական առևտրային հաշվեկշիռն այս ժամանակահատվածում կազմել է 4 մլրդ 567,3 մլն դոլար։ aliq.ge