200 լարի խրախուսումից հետո պատվաստումների թիվը քառապատկվել է

200 լարի խրախուսումից հետո պատվաստումների թիվը քառապատկվել է

Պատվաստման գործընթացը, չնայած բազմաթիվ միջոցառումներին, չի ընթանում մեր ուզած և անհրաժեշտ տեմպերով։ Խրախուսանքների հայտարարությունից հետո մի փոքր ավելացել է, աշխատանքային օրերին ունենք յոթ հազար և մի քիչ ավել, բայց դա բավարար չէ»,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն։

Նրա խոսքով, այն բանից հետո, երբ խրախուսման մեխանիզմը գործարկվեց և պատվաստանյութի համար 60 տարեկանից բարձր քաղաքացիներին տրվեց 200 լարի, այս տարիքի բնակչության պատվաստումների ուղեգրերի ցուցանիշը քառապատկվեց։

Միևնույն ժամանակ Գամղրելիձեն նշում է, որ շնչադիմակ կրելու ցուցանիշը զգալիորեն կրճատվել է։

«Չնայած այսքան խոսակցություններին, շնչադիմակ կրելու տոկոսը 37 է, երբ գնում եմ մարզեր, գյուղեր, Թբիլիսի, ցավոք սրտի, դեռ ցածր է, 37 տոկոս է, երբ ուզում ենք 80-90 տոկոս լինի։ Առաջին պատվաստումից հետո այն հիմնական պաշտպանիչ միջոցներից է։ Առողջապահական համակարգը եզրին է, երկրում այսօր կա 52 հազար ակտիվ հիվանդ, որից մինչև 6000-ը հիվանդանոցներում են։ Առողջապահության համակարգն աշխատում է շատ մեծ ծանրաբեռնվածությամբ։ Այսօրվա զոհերի թիվը 76 է, ինչը շատ ողբերգական է։ Այս դեպքերը կանխելու միակ զենքը պատվաստումն է։ Մենք ունենք պատվաստումների 34,3 ծածկույթ, որը շատ ցածր է։ Մենք պետք է ունենանք առնվազն 60 տոկոս, որպեսզի խոսենք համավարակային իրավիճակի աննշան տեղաշարժի մասին։ Չնայած այդքան խոսակցություններին, հանդուրժողականությունը շատ ցածր է»,- ասել է Գամղրելիձեն։