Վրաստանում կտուգանեն կատուներին և շներին լքելու համար

Վրաստանում կտուգանեն կատուներին և շներին լքելու համար

Վրաստանում սկսվել է տուգանքներ սահմանելու գործընթացը տնային կենդանիների սեփականատերերի համար, ովքեր թողել են իրենց ընտանի կենդանիներին՝ կատուներին և շներին։

Խորհրդարանի փոխնախագահ Լեւան Իոսելիանին այսօր առաջին ընթերցմամբ օրինագիծը ներկայացրել է Մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի անդամներին։

Հանձնաժողովը կողմ է քվեարկել օրինագծին։

Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ է առաջարկել «Քաղաքացիներ» կուսակցությունը։ Փոփոխությունների հեղինակները գլխավոր խնդիրը համարում են այն, որ Վրաստանում ընտանի կենդանիների մեծ մասը գրանցված չէ սեփականատիրոջ կողմից։

Օրինագծի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ավելացվել են 103-րդ և 5-րդ հոդվածները, ըստ որոնց՝ տիրոջ կողմից գրանցված շանը կամ կատվին թողնելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարիով (մոտ 170 դոլար), իսկ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատիրը՝ 1500 լարի (մոտ 500 դոլար):

Եթե ​​նույն տարվա ընթացքում շան կամ կատվի տերը կրկին իրավախախտում կատարի, ֆիզիկական անձի համար տուգանքը կբարձրանա մինչև 1000 լարի, իսկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ մինչև 3000 լարիի։