
Վրաց ուղղափառ եկեղեցին նոյեմբերի 23-ին նշում է Սուրբ ԳIորգի անիվի վրա նահատակության օրը։ Առավոտից բոլոր գործող տաճարներում մատուցվում է տոնական պատարագ։
Վրաց ուղղափառ եկեղեցին Գիորգոբան նշում է տարին երկու անգամ՝ մայիսի 6-ին՝ սրբի մահապատժի օրը, և նոյեմբերի 23-ին՝ նրա նահատակության օրը։
Եկեղեցական ավանդույթի համաձայն՝ Սուրբ Գիորգին ծնվել է երրորդ դարի երկրորդ կեսին Կապադովկիայում՝ հարուստ քրիստոնյա ընտանիքում։ Հետագայում նա հրամանատար է դարձել Հռոմի կայսր Դիոկղետիանոսի օրոք։ Այն բանից հետո, երբ սկսվեցին քրիստոնյաների հալածանքները, Սուրբ Գիորգին հեռացավ կայսրից։ Դրանից հետո հեթանոս հռոմեական կայսրը պահանջեց, որ սուրբը մերժի Քրիստոսին: Սուրբ Գիորգին գլխատվել է 303 թվականին։