Հնդկաստանից բժիշկները հայտնել են, որ տղամարդը մահացել է դժբախտ պատահարի հետրանքով, սակայն դիահերձարանում պարզ է դարձել, որ վերջինս ողջ է, գրել է «Գազետա ռու»-ն՝ LADBible-ին հղումով։
Շրիկեշ Կումարը կորցրել է մոտոցիկլետի կառավարումը եւ մայրուղու վրա վթարի է ենթարկվել։ Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները փորձել են վերակենդանացնել հիվանդին։
Սակայն բժիշկներին չի հաջողվել կայունացնել 45-ամյա տղամարդու վիճակը՝ հնդիկի զարկերակը կանգ է առել։
Բժիշկները Շրիկեշի ընտանիքին հայտնել են, որ տղամարդը մահացել է։ Դրանից հետո Կումարին ուղարկել են դիահերձարան, որտեղ նա վեց ժամ գտնվել է սառցախցիկում։
Երբ հարազատներն ու ոստիկանները եկել են զննելու եւ վերցնելու դիակը, նրանք անակնկալի են եկել՝ տղամարդը սկսել է շնչել։ Արդյունքում տուժածը կրկին տեղափոխվել է հիվանդանոց։ Այժմ հնդիկը կոմայի մեջ է, սակայն բժիշկները դրական կանխատեսումներ են անում։
Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել, որի արդյունքում տղամարդու մահը արձանագրած մեղավորները կպատժվեն։ news.am