
Թուրքիայում զանգվածային ցույցեր են սկսվել, որոնց մասնակիցները պահանջում են պաշտոնանկ անել երկրի Կենտրոնական բանկի ղեկավարին:
Պատճառը վերջինիս վարած ֆինանսական քաղաքականությունն է, ինչի հետևանքով թուրքական լիրան էականորեն արժեզրկվել է:
Ակցիայի մասնակիցներից ոմանք պահանջում են նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և կառավարության հրաժարականը:
Հաղորդվում է, որ թուրքական ոստիկանությունը սկսել է փակել դեպի Կենտրոնական բանկ տանող ճանապարհները: