Դեկտեմբերի 1-ից չեղարկվում է ռեստորանների աշխատանքի ժամային սահմանափակումը:
Այդ մասին համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն։
«Ռեստորանների համար, որոնք դեկտեմբերի 1-ից կարող են հյուրեր ընդունել միայն կանաչ կարգավիճակով, կվերացվի ժամային սահմանափակումը»,- ասել է Գիորգի Ղիբրաձեն։
Այսօր ռեստորանների աշխատանքի ժամային սահմանափակում է գործում և դրանք բաց են մինչև ժամը 23:00-ն։