Ջավախքցի դհոլահարի գործունեությունը Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում

Ջավախքցի դհոլահարի գործունեությունը Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում

Մեր այս նյութի հերոսը Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղից, երաժիշտ եւ դհոլահար 23 -ամյա Սերգեյ Մալխասյանն է, ով դեռ վաղ տարիքից ունեցել է երաժշտական տաղանդ եւ սեր դեպի հարվածային գործիքները:

Սերգեյ Մալխասյանը սովորել եւ ավարտել է Թորիայի հանրային դպրոցը: Համատեղ 2013 -ից միչեւ 2018 թվականին սովորել է Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում եւ երաժշտական դպրոցում: Դհոլի առաջին ուսուցիչը եղել է վարպետ Սարիբեկ Ղարսլյանը:

Անցնելով երկար ճանապարհ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, Մալխասյանը այժմ աշխատում է Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում որպես դհոլի ուսուցիչ:

Սերգեյը մեզ հետ զրույցում ասաց. «Այս պահին աշխատում եմ Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում եւ Ռուսթավ քաղաքում, որը Հայարտան մասնաճյուղն է համարվում: Թբիլիսիում ունեմ թվով 12, իսկ Ռուսթավիում 10 աշակերտ: Ասեմ որ հոկտեմբերի 21 -ին՝ Թբիլիսիում, «Ամիրանի» կինոթատրոնում կայացավ «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Հրավեր եմ ստացել Հայարտան կողմից եւ մասնակցել եմ ֆիլմի բացման արարողությանը որպես դհոլահար»:

Նշենք, որ հոկտեմբերի 23-24-ին Թբիլիսիում տեղի է ունեցել կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 -ամյակին նվիրված միջոցառում, որտեղ Սերգեյ Մալխասյանը միջոցառման բացման ժամանակ իրենց երաժշտական խմբի հետ միասին հանդիսատեսին են ներակյացրել Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից մեկը:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ջավխքցի դհոլահարի գործունեությունը Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում

Սերգեյ Մալխասյանը իր առաջին ուսուցչի՝ վարպետ Սարիբեկ Ղարսլյանի հետ`

This image has an empty alt attribute; its file name is 51702842164_4eeb3dd1a6_o.jpg

Երիտասարդ դհոլի վարպետ Սերգեյ Մալխասյանի սաների կատարումը

Թորիայից 23 -ամյա դհոլի վարպետ Սերգեյ Մալխասյանի ելույթը Թբիլիսիում «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի բացման արարողության ժամանակ`

Սերգեյ Մալխասյանը միջոցառման ժամանակ իրենց երաժշտական խմբի հետ միասին հանդիսատեսին են ներկայացրել Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից մեկը`