
Վրաստանի «Երթևեկության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել է AM վարորդական իրավունքի նոր անվանակարգ, որը միավորում է մոպեդներն ու թեթև կվադրոցիկլները։ Տեղեկությունը տարածում է Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը։
Գործակալության տվյալներով, ցանկացած անվանակարգի/ենթաանվանակարգի վարելու իրավունք ունեցող անձը իրավունք կունենա վարել AM անվանակարգի տրանսպորտային միջոց։
«Եթե շահագրգիռ անձը ցանկանում է ձեռք բերել AM անվանակարգի վարորդական իրավունքի վկայական, ապա պետք է անցնի միայն վարորդական իրավունքի տեսական թեստը։ Տեսական քննության սկզբնական մուտքն անվճար է լինելու»,- հայտնել են սպասարկման գործակալությունից։ 1tv.ge