Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, քաղաքացիների դժգոհության ֆոնին, բազմիցս խոսել է դեղերի գների աճի և գնաճը կառավարելու մասին:
2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո կառավարությունում ակտիվացել են դեղերի գների կարգավորման մասին խոսակցությունները։ Հրապարակվել են նաև մրցակցային գործակալության երկարատև հետազոտության արդյունքները, ըստ որի, բնակչության համար դեղեր գնելը թանկ է, և նպաստում է աղքատացման մակարդակի բարձրացմանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի 2021 թվականի հուլիսի զեկույցի համաձայն էլ, Վրաստանում բժշկական ծախսերը, չնայած պետական ֆինանսավորմամբ առողջապահական ծառայություններից օգտվելուն, շարունակում են ծանր լինել բնակչության համար:
Ըստ զեկույցի՝ Վրաստանում գրպանից վճարումների միջին տեսակարար կշիռը կազմում է 48%, ինչը 18%-ով գերազանցում է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի միջինը՝ 30%-ը։
Ըստ հետազոտությունների, դեղերի թանկացումը կարող է տարբեր պատճառներ ունենալ.
2015-ի համեմատ, 2020-ին դեղերի լարիի արժույթով ներմուծման ծավալն աճել է 41%-ով, իսկ ԱՄՆ դոլարով՝ 7%-ով։ Ենթադրվում է, որ ներկրվող դեղերի արժեքի նման աճը մեծապես պայմանավորված է ազգային արժույթի արժեզրկմամբ։
Ուսումնասիրությունները նաև ցույց են տալիս, որ 3 խոշոր ընկերությունների ընդհանուր մասնաբաժինը շուկայական ներմուծման մակարդակում հետևողականորեն բարձր է։ Մասնավորապես PSP Pharma, Gefa (որին են պատկանում GPC և Pharmadepo ցանցերը) և Aversi-ն.
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12֊ին Վրաստանի կառավարությունում հրավիրված տնտեսական խորհրդի նիստում քննարկվել էր դեղագործական շուկայում տիրող իրավիճակը՝ մասնավորապես դեղերի բարձր գների հարցը։ Խորհրդի նիստին մրցակցության գործակալության նախագահ Իրակլի Լեկվինաձեն ներկայացրել էր դեղագործական շուկայի միջանկյալ հաշվետվությունը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին համապատասխան գերատեսչությունների հետ քննարկել էր անհրաժեշտ քայլերը, որոնք հնարավորություն կտան արագ կարգավորել դեղերի բարձր գները։ aliq.ge