Ախալցխան կունենա նոր բազմաֆունկցիոնալ մարզահամալիր։
Մարզահամալիրում լինելու է մեծ և փոքր լողավազան, մարզասրահներ, ծանրամարտի, բռնցքամարտի և ըմբշամարտի դահլիճներ։ Յուրաքանչյուր սրահ և լողավազան կունենա իր հանդերձարաններն ու ցնցուղները։
Ծրագիրը նախատեսում է նաեւ բաց սրճարանի և փոքր խանութի կառուցում։ Մարզահամալիրի հարևանությամբ կկազմակերպվի ավտոկայանատեղի, շենքն ամբողջությամբ կհարմարեցվի հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Շինարարության ավարտից հետո Ախալցխայի բնակչությունը կունենա լավ կահավորված միջավայր բազմաթիվ ազգային և միջազգային մակարդակներում սպորտի և մրցաշարերի համար: Ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզահամալիրի առկայությունը կնպաստի քաղաքի երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի հաստատմանը.
Աշխատանքներին ծանոթանալու նպատակով տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ Ախալցխա էր այցելել Մունիցիպալ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Տաբիձեն։
Ծրագիրն իրականացվում է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ և դրա արժեքը կազմում է ավելի քան 11 մլն լարի։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը այս տարի սկսել է ժամանակակից օլիմպիական լողավազանների և սպորտային համալիրների կառուցումը երկրի ևս 3 խոշոր քաղաքներում՝ Քութայիսիում, Զուգդիդիում և Ռուսթավիում։ akhaltskha.net