Միջուկային եւ ճառագայթային անվտանգության գործակալությունը ներդրել է նոր ծառայություն, որով վարորդները ցանկության դեպքում կարող են ստուգել մեքենաների ռադիացիոն աղտոտվածության մակարդակը: Ինչպես «Ինտրպրեսնյուսին» բնապահպանության նախարարությունից են հայտնել, արդեն իսկ ստուգվել են մի քանի մեքենաներ, սակայն ռադիացիոն աղտոտում չի արձանագրվել:
« Ճապոնիայից ներմուծված մեքենաների ռադիացիոն աղտոտման հսկողությունն իրականացվում է միջազգային սահմանային անցակետերում, ժամանակակից ռադիացիոն մոնիտորինգի պորտալներով։ Չնայած այն իրողությանը, ժողովրդի հետաքրքրությունը մեծ է` մեկ անգամ ևս ստուգել մեքենայի ռադիացիոն աղտոտման մակարդակը, ինչի արդյունքում էլ որոշվել է ներդնել այս ծառայությունը», – հայտարարել են բնապահպանները:
www.aliq.ge