Նոյեմբերի 25-ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի թիվ 2 հանրային դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները Քաղաքացիական կրթության առարկայի «Իրավական մշակույթ» նախագծի երրորդ փուլն էին անցկացնում, դպրոցի քաղաքացիական կրթություն առարկայի ուսուցիչ Լալազար Արոյանի և պարեկային ոստիկան Զուրաբ Ոսկանյանի առաջնորդությամբ։
Նախագծի նպատակն էր՝ աշակերտներին մոտիկից ծանոթացնել պարեկային ոստիկանության գործունեությանը։
Առաջին փուլում անցկացվեց դաս- հանդիպում պարեկային ոստիկանի հետ, իսկ երկրորդ փուլում անցկացվեց բաց դաս «Երեխաների իրավունքները» թեմայով՝ դարձյալ ոստիկանի մասնակցությամբ։
Բացի այդ շակերտները դպրոցին մոտիկ կենտրոնական ճանապարհի ասֆալտի վրա իրենց պատկերած ստեղծագործությամբ ցույց տվեցին, թե ինչ են ուզում ասել մարդկությանը։ Ասֆալտին պատկերված էր արև ու ժպիտ, անմոռուկ ու երջանկություն, զգոն աչք ու անամպ երկինք, որի գրավականն է պարեկային ոստիկանը, իսկ կողքին՝ լուսակիրը։
Միջոցառմանը ներկա էին Նինոծինդայի քաղաքապետարանում Հեշտիա գյուղի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը, հասարակության ներկայացուցիչներ, ծնողներ։
Ծրագիրը ֆինանսավորվել է 250 դոլարի չափով, որը հնարավորություն է ընձեռնել բոլոր օժանդակ նյութերի ձեռք բերմանը։