Նոյեմբերի 25-ին, Նինոծմինդայի բնակիչ Ա.Ղ-ն շահել է 100 լարի պատվաստվածների ամենօրյա վիճակախաղում, նա պատվաստված է Սինովակ պատվաստանյութով: Ընդհանուր Սամցխե-Ջավախքում պատվաստվածների ամենօրյա վիճակախաղով յոթ մարդ է շահել 100 լարի չափով դրամական մրցանակ։
Հաղթողներից մեկը Նինոծմինդայից է, երկուսը՝ Ախալցիխեից, երեքը՝ Բորժոմից, մեկը՝ Ասպինձայից։
Մինչև նոյեմբերի 25-ը պատվաստվածների վիճակախաղով առ այսօր խաղարկվել է ընդհանուր առմամբ 860 հազար լարի։ Հայտնի է դարձել 11 850 հաղթող:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկացմամբ՝ պատվաստվողների վիճակահանությունը կատարվում է ամեն օր, շաբաթական մեկ անգամ և տարվա վերջ կլինի ամփոփիչ վիճակահանություն։ Ամենօրյա վիճակահանությունում խաղարկվում է 100 և 500 լարի մրցանակներ։ Շաբաթական խաղարկության մրցանակը 1 000-ից 10 000 լարի է: Եզրափակիչ խաղարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին՝ 100 000 լարի մրցանակային ֆոնդով։
Խաղարկության մրցանակային ֆոնդը կազմում է մինչև երեք միլիոն լարի։ Հաղթողները բացահայտվում են ծրագրի կողմից ավտոմատ կերպով՝ պատվաստվածների տվյալների ընդհանուր բազայից, պատահականության սկզբունքով:jnews.ge