Օգոստոսի 19-ին Վրաստանի կրթության նախարար Ալեքսանդր Ջեջելավան այցելեց Ախալքալաքի: Նախարարին դիմավորեցին տեղական իշխանության ներկայացուցիչները: Այցի ընթացքում նա ներկայացրեց Վրաստանի դպրոցների 2017-2023թթ. ուսումնական ծրագիրը:
Մունիցիպալիտետի դահլիճում ներկա էին Ախալքալաքիի և Նինոծմինդայի դպրոցների տնօրեններ և մանկավարժներ:
«Նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջին իսկ օրվանից ես սկսեցի հանդիպումներ ունենալ տարբեր մանկավարժների և դպրոցականների հետ և տեղում ուսումնասիրել դպրոցների խնդիրները: Գլխավորը պետք է լինեն աշակերտները, իսկ այնուհետև ուսուցիչները և տնօրինությունը», – հանդիպման ընթացքում նշեց Ալեքսանդր Ջեջելավան:
Իր ելույթում նախարարը շոշափեց կրթությանը վերաբերող ընդհանուր հարցեր, կանգ առավ այժմյան սերնդին կրթելու ժամանակակից մոտեցումների վրա: Ժամանակակից սերունդը ժամանակի մեծ մասը անցկացնում է համացանցում, հետևաբար կրթական համակարգն էլ պետք է հարմարեցնել դրան: Նոր ուսումնական ծրագիրը, որպես համակարգային փաստաթուղթ որոշում է ինչ և ինչպես դասավանդալ Վրաստանի դպրոցներում` արտացոլելով աշակերտների և մանկավարժների պահանջները և հաշվի առնելով միջազգային փորձն ու ժամանակակից միտումները:
Փաստաթուղթը մշակվել է հաշվի առնելով նախկին փորձը և սխալները, տարբեր կազմակերպությունների և դպրոցների ներկայացուցիչների խորհրդատվություններն ու հետազոտությունները, ինչպես նաև հաշվի է առնվել այլ զարգացած երկրների մոտեցումները:
«Մասնավորապես մենք աշակերտի մոտ նախ պետք է հետաքրքրություն առաջացնենք, իսկ այնուհետև գիտելիքներ փոխանցենք: Ուսուցիչների աշխատանքը պետք է ավելի արժեվորենք, բոլոր խնդիրները պետք է նվազագույնի հասցնենք ոչ թե խոսքով, այլ` գործով»,- ասաց նախարարը:
Հանդիպման ավարտին նախարարաը պատասխանեց հնչեցված հարցերին, այս մասին նշված է Ախալքալաքիի մունիցիպալիտետի կայք էջում: