Օգոստոսի 18-20 Աբասթումանիում անցկացվեց համայնքային ռադիոների լրագրողների գործունեությանը նվիրված թրենինգ:
Նախագիծը իրականացվում էր Լեհաստանի միջազգային համերաշխության հիմնադրամի ֆինանսավորմամբ: Նախագիծն ուղղված է ժողովրդավարության զարգացմանը, որի նպատակն է լրագրողների իրազեկվածության բարձրացումը և փորձի փոխանակումը Լեհաստանից ժամանած լրագրողների հետ:
Մանրամասների մասին մենք զրուցեցինք նախագծի համակարգող Բարբարա Կաչմարչիկի հետ: