Ախալքալաքում բացահայտվել են բնակարանային գողության փաստեր | ATV 12

Ախալքալաքում բացահայտվել են բնակարանային գողության փաստեր | ATV 12

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Ախալքալաքի ոստիկանությունը բնակարանային գողությունների փաստեր է բացահայտել. Քննիչները պարզել են հանցագործի ինքնությունը, պարզվել է, որ նա տեղի բնակիչ Դ. Մ.-ն է։ Ախալքալաքի ոստիկանությունն ակտիվորեն ձեռնարկում է հատուկ օպերատիվ, որոնողական և հետախուզական միջոցառումներ՝ պարզելու նրա գտնվելու վայրը և ձերբակալելը։

Այս մասին հայտնում է Ախալքալաքի Atv12 հեռուստաընկերությունը հղումը տալով՝ Akhalkalaki news ֆեյսբուքյան խմբին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով։

Հեռուստաընկերությունը հայտնում է, որ հետամուտ կլինի թեմային եւ առաջիկայում կներկայացնի պաշտոնական տեղեկություն։



Opinion, pooling and voting