
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած հանդիպումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին ձիթենու ճյուղ է նվիրել:
«Հանդիպումն օգտակար էր եւ ճիշտ ժամանակին: Մենք ստորագրել ենք հայտարարություն մեր հանդիպման արդյունքների մասին: Իմ ձախ կողմում դուք տեսնում եք մեր հայ եւ ադրբեջանցի բարեկամներին հասցեագրված նվերը՝ ձիթենու ճյուղ, որը խորհրդանշում է խաղաղություն եւ բարգավաճում: Ես լիահույս եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կիրագործվեն եւ կստեղծեն պայմաններ Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ հարաբերությունները կարգավորելու գործում հաջորդ քայլերի համար»,-նշել է Պուտինը: