TESS տիեզերական աստղադիտակի հավաքած տվյալները վերլուծելուց հետո հետազոտողների միջազգային թիմը հայտնաբերել է նոր էկզոմոլորակ՝ TOI-2109b: Այն աստղագետներին հայտնի ամենածայրահեղ արտաարեգակնային աշխարհներից մեկն է: Նրա մակերեւույթի ջերմաստիճանը գերազանցում է 3000°C, ինչը ավելի բարձր է, քան որոշ աստղերի ջերմաստիճանը։ Այս մասին գրում է universemagazine.com-ը՝ հղում կատարելով phys.org-ին։
TOI-2109b-ը պտտվում է Հերկուլես համաստեղության F տիպի աստղի շուրջը Երկրից 855 լուսային տարի հեռավորության վրա: Նրա զանգվածը 1,45 է, իսկ շառավիղը՝ 1,65 անգամ գերազանցում է արեգակնային շառավիղը։
Ինչ վերաբերում է էկզոմոլորակին, ապա այն գազային հսկա է։ Հետազոտողների գնահատմամբ՝ դրա զանգվածը մոտ հինգ անգամ գերազանցում է Յուպիտերի զանգվածը: TOI-2109b-ի ուղեծիրն իր աստղի մակերեւույթից ընդամենը 2,4 միլիոն կմ հեռավորության վրա է, այն նրա շուրջը մեկ պտույտ է կատարում 16 ժամում։
Այս մոտիկության շնորհիվ էկզոմոլորակի ցերեկային կողմը տաքացվում է մինչեւ 3200 ° C։ Համեմատության համար նշենք, որ Արեգակնային համակարգին ամենամոտ աստղի՝ Պրոքսիմա Ցենտավրի մակերեսի ջերմաստիճանը 2700 °C է։ news.am