
Երաժիշտը Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի (1997) կոչում ուներ, նա Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր էր (1998):
Մոսկվայում 72 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին։ Տեղեկություը հայտնում է ՌԻԱ Նովոստին, երաժշտի մահվան մասին տեղեկությունը հաստատել են «Ձայնը» հեռուստանախագծից:
Երեկ` նոյեմբերի 27–ին, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գրադսկին ուղեղի կաթվածի կասկածանքով վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել։ Երաժշտի առողջությունը վատացել է սեպտեմբերին կորոնավիրուս տանելուց հետո։
Գրադսկին ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 3-ին Չելյաբինսկի մարզի Կոպեյսկ քաղաքում: 1974 թվականին ավարտել է երաժշտամանկավարժական ինստիտուտը։ 1in.am