«Արվեն» փոթորիկը հարվածել է Մեծ Բրիտանիային. կան զոհեր

«Արվեն» փոթորիկը հարվածել է Մեծ Բրիտանիային. կան զոհեր

«Արվեն» փոթորիկը հարվածել է Մեծ Բրիտանիայի մեծ մասին: Վատ եղանակի զոհ է դարձել արդեն երեք մարդ: Այս մասին հայտնել է Sky news հեռուստաալիքը։ Կամբրիա կոմսության բնակիչը մահացու վնասվածքներ է ստացել երբ ծառն ընկել է իր վրա։ Հյուսիսային Իռլանդիայում և Շոտլանդիայի Աբերդինշիր կոմսությունում ծառերն ընկել են մեքենաների վրա, որոնցում մարդ է եղել, նրանցից երկուսը զոհվել են։

Մեծ Բրիտանիայում հայտարարվել է սպառնալիքի ամենաբարձր մակարդակ: Քամիների ուժգնությունը հասել է 44 մ/վրկ-ի։ Անգլիայի հյուսիսում աղետը առանց լույսի է թողել շուրջ 112 հազար մարդ։

Մի շարք շրջաններում փոթորիկը առաջացրել է առատ ձյան տեղումներ, ինչը հանգեցրել է հսկայական խցանումների և երկաթուղային տրանսպորտի աշխատանքի լուրջ խափանումների։ shantnews.am