
Ռուսաստանը նոյեմբերի 28-ից կսահմանափակի օտարերկրյա քաղաքացիների մուտքն աֆրիկյան մի շարք երկրներից և Հոնկոնգից՝ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով։ Այս մասին հայտում է «Իզվեստիան»՝ հղում անելով քովիդի դեմ պայքարի օպերատիվ շտաբին։
Խոսքը Հարավաֆրիկյան Հանրապետության, Բոտսվանայի, Լեսոտոյի, Նամիբիայի, Զիմբաբվեի, Մոզամբիկի, Մադագասկարի, Էսվատինիի թագավորության և Տանզանիայի մասին է։
Սահմանափակումների տակ կհայտնվեն նաև այն օտարերկացիները, ովքեր վերջին 10 օրում եղել են նշված երկրներում։
Համապատասխան որոշումն ընդունվել է այդ երկրների տարածքում SARS-CoV-2 B.1.1.529 նոր շտամի հայտնաբերման ֆոնին։ tv9news.ge