Իսրայելում COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական հանձնաժողովը հավանություն է տվել բոլոր օտարերկրացիների համար երկրի սահմանների փակմանը 14 օրով՝ «oմիկրոն» նոր շտամի բռնկման պատճառով: Այս մասին ասված է երկրի վարչապետ Նաֆտալի Բենեթի գրասենյակի կայքում նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարության մեջ։
Որոշումներն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի նոյեմբերի 28-ին և ուժի մեջ կլինեն 14 օրվա ընթացքում։ Բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքն Իսրայել արգելված է, բացառությամբ հատուկ հանձնաժողովի կողմից հաստատված դեպքերի:
Ոչ պատվաստվածներն ինքնամեկուսացման մեջ կլինեն յոթ օրվա ընթացքում՝ պայմանով, որ երկրորդ թեստի արդյունքը կլինի բացասական:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող:
Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը` սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ նոր շտամի դեպքում ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել։
ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, ինչի մասին վկայում է Հարավային Աֆրիկայի փորձը:
Հետևաբար, նոր շտամը կարող է վարակել ավելի շատ մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից: Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին ավելի մեծ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի նոր շտամի ուսումնասիրությանը։ tv9news.ge