Օգոստոսի 22-ին «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» քաղաքական կուսակցության ղեկավար, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ներկայացրեց Ախալքալաքի և Նինոծմինդա միասնական շրջանների մեծամասնական թեկնածու Հենզել Մկոյանին:
Նինոծմինդայում նախընտրական հանդիպումը տեղի ունեցավ «Վրացական երազանք» կուսակցության շտաբի շենքի դիմաց:
«Չորս տարվա ընթացքում մենք շատ բան ենք արել և դեռ շատ բան պետք է անենք միասին, մենք վերցրել ենք ուղղություն դեպի Արևմուտք և թուլացնում ենք լարվածությունը Ռուսաստանի հետ»,-ժողովրդի հետ հանդիպմանը հայտարարեց Գեորգի Կվիրիկաշվիլին: Վարչապետը նաև նշեց, որ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն է ժողովրդին ազատություն բերել:
Հանդիպման ավարտից հետո «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները ուղեևորվեցին Ախալքալաքի:
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները օրը նշանակված է ընթացիկ տարվա հոկտեմբերի 8-ին: Այս տարի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ընտրություններից 4 ամիս առաջ:
Բորիս Ղարսլյան