
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 050 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 214 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 80 հիվանդ: