
Այսօր՝ նոյեմբերի 30 -ին, ժամը 09:30 -ի սահմաններում հոսանքազրկվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա, Թորիա, Ուչմանա, Ղաուրմա եւ Օրոջալար գյուղերը:
Մենք հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդայի Energo Pro Georgia ընկերության աշխատակցի հետ ով ասաց. «Հոսանքազրկման պատճառը վթարն է, ներկա պահին տարվում է վերականգնողական աշխատանքներ: Հստակ ժամանակամիջոց չենք կարող ասել, բայց խնդիրը լուծելուն պես հոսանքը կվերականգնվի»: