Նոյեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 050 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 845 643-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 214 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 788 201 մարդ։
Վարակից մահացել է ևս 80 մարդ, ընդհանուր՝ 12 054:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 9.38%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.96%, վերջին 7 օրվանը՝ 8.95%:aliq.ge