Վրաստանում վաղվանից՝ դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն մի քանի փոփոխություններ։
Վաղվանից կգործարկվի «Կանաչ անձնագիր» համակարգը։ Արդյունքում «կանաչ կարգավիճակ» ունեցող քաղաքացիները վաղվանից կկարողանան այցելել հետևյալ հաստատություններ միայն «կանաչ կարգավիճակի» դեպքում.
Քաղաքացիները կկարողանան առևտրի կենտրոններ մտնել առանց «կանաչ անձնագրի», սակայն առևտրի կենտրոնի, սննդի և զվարճանքի օբյեկտներ մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի «կանաչ անձնագիր»։
Վաղվանից չի գործի ռեստորանների աշխատանքային ժամերի սահմանափակումը։ Այն ռեստորանները, որոնք դեկտեմբերի 1-ից կընդունեն միայն «կանաչ անձնագրերով» հյուրերին, նրանց համար չեն գործի ժամային սահմանափակումները։ Հիշեցնենք, որ մինչ այժմ ռեստորաններին թույլատրվում էր աշխատել մինչև ժամը 23:00-ն։
Կինոթատրոններում և թատրոններում հանդիսատեսի թիվը կավելանա։ Դեկտեմբերի 1-ից կինոթատրոններում, թատրոններում և համերգասրահներում հանդիսատեսի թիվը 30-ից կհասնի 50 տոկոսի՝ Covid-ի անձնագրերի մուտքագրման դեպքում միայն։ aliq.ge