Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուռնաշեթ գյուղի դպրոցն իր առաքելության ճանապարհին միշտ աչքի է ընկել արժանի շրջանավարտներով, ովքեր իրենց նպատակասլաց աշխատանքով իրականություն են դարձրել մեր նվիրական երազանքները։ Յուրահատուկ հպարտություն եմ զգում, երբ լսում եմ նրանց հերթական հաջողությունների մասին։ Ահա այդպիսի անհատականություն էր 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտ Ալիկ Աղաբաբյանը։ Նա դպրոցական դասընթացներին կից ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում արտադպրոցական միջոցառումներին։
11-րդ դասարանում Ալիկը դպրոցի քաղաքացիական կրթության ակումբի անդամների հետ այցելել էր ,,ռադիո NOR,, առաջ քաշելով դպրոցի և գյուղի հիմնախնդիրները,որը նշանակալի փոփոխություններ մտցրեց մեր առօրյայում։
2018թ․ բազային աստիճանը գերազանց առաջադիմությամբ ավարտելու համար կրթության նախարարության կողմից պարգևատրվել է համակարգչով, իսկ միջնակարգ աստիճանն ավարտել է ոսկե մեդալով։ Այժմ անվճար սովորում է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի բժշկական Ֆակուլտետի 1-ին կուրսում:
Ուսուցչական կոլեկտիվի անունից բոլոր ուսուցիչներին ցանկանում եմ ունենալ առաջադեմ սաներ, ծնողներին խելացի երեխաներ որոնք կգրավեն գիտության բարձունքները:
Արաքսյա Աղաբաբյան
Բուռնաշեթի հանրային դպրոցի ուսուցչական կոլեկտիվի անունից