Վրաստանի կարտոֆիլի արտահանումն հետզհետե աճ է գրանցում։ Միայն հոկտեմբերին երկրից արտահանվել է 10 553 տոննա կարտոֆիլ (3,635 մլն դոլար), ինչը 29,5 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 2020 թվականի հոկտեմբերին հանրապետությունից արտահանվել է ընդամենը 357 տոննա կարտոֆիլ (46,13 հազար դոլար)։
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2021 թվականի հունվար-հոկտեմբերին երկրից արտահանվել է 40 560 տոննա կարտոֆիլ (ընդհանուր արժեքը՝ 14,131 մլն դոլար), ինչը գրեթե 12 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2020 թվականի առաջին 10 ամիսներին կարտոֆիլի արտահանումը կազմել է 3369 տոննա (963,4 հազար դոլար)։
2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին վրացական կարտոֆիլն արտահանվել է հիմնականում 12 երկիր, ընդորում` կարտոֆիլի ընդհանուր արտադրանքի գրեթե 70%-ն արտահանվել է Ռուսաստան։ Ստորև ներկայացնում ենք այն 5 երկրները, որտեղ վերջին 10 ամիսների ընթացքում ամենամեծ ծավալով է արտահանվել Վրաստանի կարտոֆիլը.