
Վրաստանի քաղաքացիները, ովքեր Վրաստանում ավարտել են կովիդ պատվաստման ամբողջական կուրսը, ազատվում են ցանկացած երկրից Վրաստանի ցամաքային սահմանը հատելիս վերջին 72 ժամյա ժամկետ ունեցող ՊՇՌ թեստի ներկայացնելու պարտավորությունից։
Այս մասին ասված է կառավարության որոշման մեջ։
«Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածման կանխման և նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի վրա օպերատիվ միջոցառումների հաստատման մասին» Վրաստանի կառավարության 2020 թվականի հունվարի 28-ի №164 որոշման մեջ փոփոխությունները օրենսդրական մատյանում հրապարակվել են այսօր, նոյեմբերի 30-ին: tv9news.ge