Քաղաքացուն շնորհվում է «կանաչ կարգավիճակ», եթե նա համապատասխանում է հետևյալ չափանիշներից մեկին.
• լիովին պատվաստված է
• վարակված է եղել Covid-19-ով և անցել է 14 օր վիրուսի հաստատումից
• անցել է 72-ժամյա վավերականության «PCR» թեստ
• կատարել է 24-ժամյա վավերականության հակագենի թեստ
Համաճարակի արդյունավետ կառավարման և բիզնեսի և քաղաքացիների կողմից ծառայությունների անխափան մատուցումն ապահովելու նպատակով առողջապահության նախարարությունը ստեղծել է երկու հատուկ հավելված՝ CovidPass Georgia և Georgia e-Health:
CovidPass Georgia հավելվածը կարող է օգտագործել Վրաստանի տարածքում գտնվող ցանկացած անձ՝ ինչպես Վրաստանի քաղաքացի, այնպես էլ օտարերկրյա այցելու։
Այս հավելվածը կարող է օգտագործվել տարբեր հաստատություններ մուտք գործելու և միջոցառումներին մասնակցելու համար:
Արտերկրում պատվաստված անձը (օտարերկրյա այցելու կամ Վրաստանի քաղաքացի) սահման մտնելիս ներկայացնում է պատվաստման վկայական կամ «PCR» թեստի բացասական պատասխան։
Սահմանը հատելուց հետո անձը հեշտությամբ կարող է գրանցվել CovidPass Georgia հավելվածում և առանց որևէ խնդրի կարող է մտնել համապատասխան տարածքներ և ներկա գտնվել միջոցառումներին։
Georgia e-Health հավելվածն օգտագործվում է միջազգային ճանապարհորդությունների համար և ապահովում է անխափան մուտք դեպի ԵՄ թվային համահավաստագրման համակարգում ներգրավված 51 երկրներ:
Քաղաքացիները «կանաչ անձնագրով» կկարողանան մուտք գործել հետևյալ հաստատություններ՝ հյուրանոցներ և այլ կացարաններ, սննդի կետեր (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց և փակ տարածքներ, ներառյալ առևտրի կենտրոնները), կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, օպերա, ժամանցի օբյեկտներ, խաղատներ և մոլախաղերի բիզնեսի օբյեկտներ, սպա և մարզասրահներ, լեռնադահուկային հանգստավայրեր:
Միաժամանակ, համակարգող խորհրդի որոշմամբ, այսօրվանից ռեստորանները գործելու ժամային սահմանափակում այլևս չեն ունենա, կինոթատրոններում, թատրոններում և օպերային թատրոններում հանդիսատեսի թույլատրելի թիվը 30-ից կդառնա 50%։
Մշտադիտարկումն ընտրովի կիրականացվի առողջապահության նախարարության աշխատանքի տեսչական ծառայության, ՆԳՆ և Եկամուտների ծառայության համապատասխան ստորաբաժանումների, տեղական քաղաքապետարանների և սննդի ազգային գործակալության կողմից։ Հաստատությունը պատասխանատու է հաստատություն ոչ «կանաչ կարգավիճակ» ունեցող անձի ընդունելու համար: Կանոնը խախտելու դեպքում պատժամիջոցը իրավաբանական անձի համար կազմում է 10 000 լարի, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ 2000 լարի։ Հանցագործությունը կրկնվելու դեպքում հաստատությունը կփակվի։
Թվային Covid վկայականից օգտվելու համար քաղաքացիները պետք է ներբեռնեն Georgia e-Health հավելվածը App Store-ից կամ Google Play-ից և անցնեն հեշտ գրանցում։
Էլեկտրոնային QR կոդը ակտիվացնելու դեպքում այլևս անհրաժեշտ չէ վերցնել նյութական կովիդ-քարտը։ Սակայն միայն այն դեպքում, եթե քաղաքացին որևէ պատճառով չի կարողանում ներբեռնել թվային համահավաստագրման համար անհրաժեշտ հավելվածը, ապա պետք է դիմի Արդարադատության տուն։
Հավելյալ տեղեկությունների համար ակտիվացված են հետևյալ թեժ գծի հեռախոսահամարները՝ 1505, 144, 1522, ինչպես նաև կայքը՝ www.provax.ge։