Օգոստոսի 22-ին Նինոծմինդա քաղաքում տեղի ունեցավ մարաթոնյան վազք` երիասարդների մասնակցությամբ: Վազքը կազմակերպվել էր Նինոծմինդայի “Pita” երիտասարդական կենտրոնի աջակցությամբ:
Մարաթոնյան վազքի կազմակերպիչն էր “Pita” երիտասարդական կենտրոնի ակտիվիստ Պավել Սահակյանը: Վազքին մասնակցեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի և Հայաստանից ժամանած 10-ից 25 տարեկան երիտասարդներ: Մասնակիցները վազեցին 3կմ տարածք Նիոծմինդա-Օրոջալար ճանապարհի վրա:
Աղջիկների միջև առաջին տեղը գրավեց Հայաստանից ժամանած Չափանյան Սիլվան, երկրորդ տեղը` Ղարսլյան Սվետան Նինոծմինդայից և երրորդ տեղը` Չափանյան Մանուշակը Հայաստանից:
Տղաներից առաջին հորիզոնականը գրավեց Հովհաննիսյան Աղասին, երկրորդ հորիզոնականը` Բաբերցյան Լավրենտը և երրորդ հորիզոնականը` Մերուժան Խնկոյանը: Նրանք բոլորն էլ Նինոծմինդայից են: Մարաթոնի մասնակիցները պարգևատրվեցին հուշանվերներով և մեդալներով:
Մանրամասների մասին լսեք մեր նյութում.
Անաիտ Զալալյան