Մոսկվայում ուժեղ քամու պատճառով տապալվել է գրեթե 160 ծառ, ինչի հետևանքով մոտ 90 մեքենա է վնասվել։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 1-ին, հայտնել է մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
Ըստ ՌԻԱ Նովոստիի զրուցակցի՝ տապալվել է 157 ծառ։ Դրանք վնասել են 87 ավտոմեքենա։
Նախորդ օրը, ըստ REN հեռուստաալիքի, 44-ամյա մոսկվացին շրջել է Տայնինսկայա փողոցի տներից մեկի բակով։ Սակայն այդ պահին նրա վրա ծառ է ընկել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է։
Եղանակային բարդ պայմանները՝ մերկասառույցը, տեղումները և քամին, ձմռան առաջին օրը ստիպել են մայրաքաղաքում եղանակային վտանգի մակարդակը հասցնել նարնջագույնի։ shantnews.am