
Վրաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ առատ ձյան պատճառով Ախալցիխա-Նինոծմինդա ավտոճանապարհի 90-112 կմ հատվածում կցորդով, կիսակցորդով և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժն արգելվում է։
Միաժամանակ տեղեկատվության մեջ նշվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Ժինվալի-Բարիսախո-Շաթիլի ավտոճանապարհի 66-106 կմ հատվածում (Բիսո-Շաթիլի) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է: aliq.ge