Վրաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ նախկին նախարար Թինա Խիդաշելիի պարտադիր զինվորական ծառայության դադարեցման վերաբերյալ որոշումը, փոփոխության չի ենթարկվել: Այս մասին «interpressnews»-ին տեղեկացրել են երկրի պաշտապանական գերատեսչությունից:
Հիշեցնենք` Պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին իր պաշտոնավարման ժամանակ Վրաստանում վերացրեց պարտադիր զինծառայությունը, ինչը քննադատության արժանացավ ընդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից:
www.aliq.ge