յսօր Վրաստանի խորհրդարանում նիստ էր ընթանում, որի ժամանակ տարբեր նախարարներ ու պաշտոնյաներ հայտարարություններով հանդես եկան։
Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին «Նախարարական ժամի» ժամանակ ելույթ ունեցել և նշել, որ շարունակում են դպրոցների անձնակազմի աշխատավարձերի բարձրացման գործընթացը։ Նախարարության նախաձեռնությամբ տարեցտարի ավելանում են ուսուցիչների վարձատրությունը, և նախատեսվում է բարձրացնել ինչպես դպրոցի տնօրինության, այնպես էլ ռեսուրս կենտրոնների անձնակազմի վարձատրությունը։
Չխենկելիի խոսքով, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների ֆինանսավորման չափն ավելացել է աշակերտների թվին համամասնորեն, ինչը թույլ կտա դպրոցներին թարմացնել ռեսուրսների սենյակները, ձեռք բերել համապատասխան սարքավորումներ և ավելի լավ ինտեգրել աշակերտներին դասավանդման գործընթացում։
Ինչպես նշել է Միխայիլ Չխենկելին, ակտիվ աշխատանքը շարունակվում է կրթական գործընթացում ազգային փոքրամասնությունների ինտեգրման ուղղությամբ։ Զարգանում է երկլեզու մարդկային կապիտալը, որը ենթադրում է տեղական երկլեզու և աջակցող ուսուցիչների ներգրավում ազգային ուսումնական պլանի երկլեզու մոտեցմամբ իրագործման գործընթացում։ Ինտենսիվ է նաև երկլեզու կրթական ռեսուրսի ստեղծման գործընթացը։
«Ուսուցիչների կարիերայի առաջխաղացումը խթանելու նպատակով նախարարությունը սկսել է ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի վերանայման գործընթացը, ինչը նշանակում է սխեմայի ճշգրտում և կատարելագործում ուսուցիչների առավելագույն ներգրավմամբ։ Այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բաղկացած է կրթության փորձագետներից, որը կաշխատի սխեմայի այլընտրանքային մոդելների վրա, և վերանայման գործընթացը հասանելի կլինի բոլոր գործող ուսուցիչներին»,- ասել է Չխենկելին։
Չխենկելին նաև ընդգծել է, շարունակում են դպրոցների անձնակազմի աշխատավարձերի բարձրացման գործընթացը։
«Ինչպես գիտեք, նախարարության նախաձեռնությամբ տարեցտարի ավելանում է ուսուցիչների աշխատավարձերը, նախատեսվում է բարձրացնել ինչպես դպրոցների տնօրինության, այնպես էլ ռեսուրս կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը»,- ասել է Չխենկելին։
Խոսելով ուսուցիչների աջակցության ծրագրերի մասին՝ նախարարը կարևորեց նախարարության և Բրիտանական խորհրդի համատեղ նախագիծը՝ ուղղված անգլերենի ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։ Նրա խոսքով, այս համագործակցության շրջանակներում մշակվել է անգլերեն լեզվի ուսուցման ռազմավարություն, որը նախատեսում է անգլերենի ուսուցման ուժեղացում և անգլերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման խթանում։
Միաժամանակ, ինչպես նշել է նախարարը, արդեն մշակվել և հաստատման է ներկայացվել միջնակարգ դպրոցների ազգային նոր ծրագիր, որի նպատակն է ամրապնդել աշակերտների կողմնորոշումը տարբերակված ուսուցման միջոցով։
«Ըստ մոդելի՝ աշակերտը, պարտադիր առարկաների հետ մեկտեղ, հնարավորություն կունենա ընտրովի առարկաներ ընտրել սեփական հետաքրքրություններին համապատասխան, ավելի լավ պատրաստվել բարձրագույն կրթությանը և զարգացնել 21-րդ դարի համապատասխան իրավասությունները։
Կարևոր է, որ ազգային նոր ուսումնական պլանի ներդրման գործընթացում հատուկ ուշադրություն դարձվի ուսանողների հետաքրքրություններին համապատասխան գնահատմանը։ Այս առումով նախարարությունն ակտիվորեն աշխատում է այլընտրանքային գնահատման մոդելների վրա, որոնք կքննարկվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից»,- ասել է Չխենկելին։aliq.ge